Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակին սպառնում են հաշվեհարդարով![]() 26 դեկտեմբերի 2011 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Հաքերները կոտրել են Վալերի Բոյերի` Ֆրանսիայի իշխող կուսակցության` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նախաձեռնած անդամի կայքը: Բոյերը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ իրեն և իր ընտանիքին սկսել են մահով սպառնալ: Հաքերները կայքի գլխավոր էջում տեղադրել են թուրքական դրոշն ու ուղերձը ֆրանսիական կառավարությանը և երկրի հայ համայնքին: Ուղերձում հաքերները պնդում են, որ այդ օրենքը նախատեսված է ապրիլին Ֆրանսիայում ընտրությունների ժամանակ ձայներ գնելու համար: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |