ՆԱՏՕ-ՈՒՄ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Բրյուսելում քիչ հավանական են համարում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրները տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հարցը կարող են քննարկել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում: «Մինչ այժմ նման հարցումներ կամ առաջարկներ ՆԱՏՕ-ի նստաշրջանների սեղանին չեն դրվել», - ասել է Դաշինքի ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---