Արմավիրի և Արագածոտնի երեխաները նվերներ կստանան «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից

Արմավիրի և Արագածոտնի երեխաները նվերներ կստանան «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին ավարտվեց «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» ակցիան`կազմակերպված հօգուտ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (Children of Armenia Fund): Ամանորյա տոների կապակցությամբ բանկի, ինչպես նաև խոշոր կազմակերպությունների աշխատակիցների ու մասնավոր հաճախորդների ջանքերով հավաքվեցին նվերներ Արմավիրի և Արագածոտնի մարզերի անապահով ընտանիքների երեխաների համար, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

«Բանկի կողմից երեխաների համար իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում կոչ արեցինք մեր բոլոր հաճախորդներին միանալ այս նախաձեռնությանը և մեր ներդրումն ունենալ երկրի աճող սերնդի հոգատարության գործում: Անչափ ոււրախ ենք, որ մեզ միացան մեծ թվով կազմակերպություններ ու հասարակ մարդիկ: Համոզված ենք, որ այս նախագիծը հետագայում կնպաստի համատեղ գործերի իրականացմանը: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ով միացավ մեզ և կիսեց իր սրտի ջերմությունը այն մարդկանց հետ, ովքեր իրոք ունեն դրա կարիքը: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամին», որի աջակցությամբ կարողացանք կազմակերպել նվերների առաքումը հասցեատերերին»:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար: Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, II Համաշխարհային և Ղարաբաղյան պատերազմների վետերաններին:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ին դուստր ձեռնարկությունը:

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---