2012 թվականին Բիբլոս Բանկ Արմենիայի ուշադրության կենտրոնում կլինի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը

2012 թվականին Բիբլոս Բանկ Արմենիայի ուշադրության կենտրոնում կլինի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան 2011 թվականին հաջողությամբ ավարտին է հասցրել ֆինանսական միջազգային գործարքներ և նախատեսում է նորերը` միտված Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Մասնավոր բիզնեսներին տրամադրվող ֆինանսավորման մատչելիությունը խթանելու համար Բիբլոս Բանկ Արմենիան համագործակցում է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ: ՎԶԵԲ-ի կողմից 2011 թվականին Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրված 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկային պայմանագրի շրջանակում ֆինանսավորումը ամբողջապես ստացվել և արդեն տեղաբաշխվել է ՀՀ տնտեսվարող սուբյեկտների միջև` հիմնականում արտադրության, սպասարկման և սննդի վերամշակման ոլորտներին:

Բացի այդ, վերջերս Բիբլոս Բանկ Արմենիայի և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի (EFSE) միջև կնքված պայմանագրի համաձայն` Բանկին տրամադրվել է 875 միլիոն ՀՀ դրամի և 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այս գումարներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը:

«Ավարտին են մոտեցել Բիբլոս Բանկի և այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունները, որոնց արդյունքում բանկին տրամադրվելու է մեծածավալ և երկարաժամկետ ֆինանսավորում գալիք տարվա առաջին եռամսյակում», - նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը: Նրա խոսքով` նոր միջոցները ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև հիպոթեքային ֆինանսավորման ծրագրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---