ԲՈՒՇԻ ՎԱՐՉԱԿԱԶՄՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է ՄՈՍԿՎԱՅԻՑ ԵՏ ՔԱՇՎԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԵՐԻՆ, ԳՐՈՒՄ Է «THE WASHINGTON POST» ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - Բուշի վարչակազմն անտարբեր է վերաբերվում Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի փորձերին ետ քաշվել Մոսկվայից` արեւմտյան կազմակերպությունների, օրինակ, ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու միջոցով: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին գրում է «The Washington Post» թերթը` «Պարոն Պուտինի հարեւանները» հոդվածում: «Ինչպես եւ Խոդորկովսկու հետ դեպքում, Բուշի օգնականներն հայտարարում են, որ իրենց դուր չեն գալիս Պուտինի մտադրություններն իր հարեւանների նկատմամբ, սակայն միանգամից ընդունում են, որ դեռեւս չեն կարող ավելին ասել այդ կապակցությամբ», - ասվում է հոդվածում: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահը եւ պաշտպանության նախարարը հնչեցրել են «Պուտինի դոկտրինը», որի համաձայն` Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զինուժ կիրառել մերձակա պետություններում հակամարտությունները լուծելիս, ինչպես նաեւ իր վրա է վերցնում Միջին Ասիայի եւ Կովկասի տարածքով անցնող խողովակաշարերի վերահսկողությունը, «նույնիսկ եթե, ինչպես ասել է Պուտինը, այդ համակարգերի որոշ հատվածներ ռուսաստանյան սահմաններից դուրս են գտնվում»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---