Իսրայելը ձերբակալել է Պաղեստինի խորհրդարանի խոսնակին

Իսրայելը ձերբակալել է Պաղեստինի խորհրդարանի խոսնակին

PanARMENIAN.Net - Պաղեստինի խորհրդարանի խոսնակ Ազիզ Դվեյկը ՀԱՄԱՍ շարժումից ձերբակալվել է Իսրայելի ոստիկանության կողմից Ռամալլահ քաղաքի հսկիչ-անձնագրային անցակետում, գրում է Jerusalem Post-ը:

Դվեյկի ձերբակալության առիթ է հանդիսացել ահաբեկչական կազմակերպություններին մեղսակցության կասկածանքը:

Դվեյկը իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից է և ազատ է արձակվել իսրայելյան բանտից 2009թ.՝ ազատազրկման մեջ անցկացնելով 3 տարի: Նա դատապարտվել էր 2006թ., երբ գրոհայիններն առևանգել էին իսրայելցի զինվորի:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---