ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Քիշնեւում կայացած Եվրախորհրդի արտգործնախարարների կոմիտեի 113-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր իռլանդացի գործընկեր Բրայան Քոուենի հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, 2004 թ. հունվարից Իռլանդիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը: Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան- ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ այն դերը, որ կարող է ունենալ ԵՄ-ն տարածաշրջանային համագործակցության խթանման գործում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---