Իրանը ՄԱԿ-ին է մեղադրում պարսիկ ֆիզիկոսի սպանության համար

PanARMENIAN.Net - Իրանը գտնում է, որ նախորդ շաբաթ Թեհրանում միջուկագետ ֆիզիկոսին սպանած մարդասպաններն օգտագործել են ՄԱԿ-ից ստացած տեղեկությունները: Պրոֆեսոր Մոստաֆա Ահմադի-Ռուշանին սպանել է մոտոցիկլետով նրա մեքենային մոտեցած քիլերը, որը մագնիսային ռումբ է տեղադրել նրա մեքենայի վրա: Զոհվել է նաև նրա վարորդը: Իրանը սպանությանը մեղսակից լիենլու մեջ մեղադրել է նաև ամերիկացի ու իսրայելցի գործակալներին:

ՄԱԿ-ում Իրանի փոխդեսպան Էնշագ Ալ-Հաբիբը հայտարարել է, որ «լուրջ կասկածներ կան, որ ահաբեկչական շրջանակները օգտագործել են ՄԱԿ-ից ստացած հետախուզական տվյալները: Նա նաև ՄԱԳԱՏԷ-ին մեղադրել իր միջուկային օբյեկտների տեսչության արդյունքները գաղտնի չպահելու մեջ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---