ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 1 նոյեմբերի 2003 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն որոշում է ընդունել ղարաբաղյան կարգավորման գործընթացին նվիրված հատուկ նիստ անցկացնել արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասնակցությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն այդ առնչությամբ հայտնել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը,«Հայաստանում եւ Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո հիմնախնդրի կարգավորման գործընթացը ակնհայտ կակտիվանա, եւ այդ կապակցությամբ չափազանց կարեւոր է քննարկումներ անցկացնել` այդ գործընթացում դիրքորոշումները եւ գնահատականները ճշտելու նպատակով»: Նրա խոսքերով, նիստի ընթացքում, որի ժամկետները դեռեւս ճշտվում են, կքննարկվի նաեւ հակամարտության բազմակողմանի քննարկման համար խորհրդարանական բաց լսումներ անցկացնելու հարցը: «Լսումների արդյունքում հանձնաժողովը մտադիր է համապատասխան փաստաթուղթ ընդունել, որում գնահատականներ կտրվեն համազգային նշանակություն ունեցող կարգավորման գործընթացին», - հայտարարել է Ա.Ռուստամյանը: Խորհրդարանականը նշել է, որ ղարաբաղյան խնդրի հարցում Հայաստանում հստակ կոնսենսուս է ձեւավորվել:![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |