Ահմեդ Դավութօղլու. Եվրամիությունը երկերեսանի է իր գործելաոճում

Ահմեդ Դավութօղլու. Եվրամիությունը երկերեսանի է իր գործելաոճում

PanARMENIAN.Net - «Եվրամիությունը երկերեսանի է իր գործելաոճում»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, եթե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեր ոչ թե Ֆրանսիայում, այլ որևիցե այլ երկրում, ապա ԵՄ արձագանքն այլ կլիներ: «Օրինակ, եթե Թուրքիան ընդուներ նման օրինագիծ, հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեր ԵՄ-ն»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Ինչպես հայտնում է «Վաթանը», Դավութօղլուն նշել է, որ հրավիրված էր ԵՄ ԱԳՆԽ նիստին, սակայն հրաժարվել է հրավերից: «Ես շփվում եմ ԵՄ իմ գործընկերների հետ, նրանք համաձայնվում են ինձ հետ, ասում են, որ լավ են ինձ հասկանում: Սակայն, ես նրանցից համաձայնության չեմ սպասում, այլ այդ երկերեսանիության դեմ միջոցների կիրառում»,-ասել է Դավութօղլուն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
---