ԱՄՆ-ն չի կորցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը27 հունվարի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: «Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ և բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով կառավարության գործողությունները Հայաստանի տնտեսության արդյունավետ կառավարման գործում՝ Էրիկ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի առաջիկայում ևս օժանդակել մեր երկրի զարգացմանն ուղղված քայլերին: Ռուբինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորոցիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը թե հրապարակավ, թե առանձնազրույցների միջոցով շարունակելու է հորդորել Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, Հայաստանի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ստեղծման համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տնտեսության, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությանը: Քննարկվել են նաև ՀՀ-ում այրվող թերթաքարերի պաշարների հնարավոր շահագործմանը վերաբերող հարցեր: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup-ը Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են |