ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ17 հոկտեմբերի 2003 - 22:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կիսում է ԵԱՀԿ-ի կարծիքն այն մասին, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ադամ Էրելին: Նրա խոսքերով` ամերիկյան դիտորդները Ադրբեջանում ականատես են եղել «ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրների, ստիպողական քվեարկության դեպքերի եւ այլ խախտումների»: «Մենք նույնպես անհանգստացած ենք ընտրություններից հետո տեղ գտած բախումների մասին հաղորդագրություններով, եւ բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել», - ասել է ամերիկյան դիվանագետը: «Ինչպես եւ նախկինում, մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ եւ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը եւ նրանց իրավունքների պաշտպանությունը: Մենք նույնպես կոչ ենք անում ընդդիմությանը գործել խաղաղ ճանապարհով եւ օրենքին համապատասխան», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կահիրեից Երևան չվերթեր են մեկնարկել Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 անգամ Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն Ծիծեռնակաբերդում եղևնի է տնկել ի հիշատակ իր մեծ տատի Դերասանի մորական մեծ տատը` Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը ՀՀ և Մոլդովայի ԱԳՆ–ների քաղխորհրդակցություններ են անցկացրել Կարծիքներ են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության վերաբերյալ Ինքնագլորներով երթևեկել կթույլատրվի 18-ից բարձր, նաև 16-ը լրացած և AM կարգի վարելու իրավունք ունեցողներին Պահանջները խախտելու համար կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ |