Samsung-ը Mobile World կոնգրեսին կներկայացնի նոր պլանշետ31 հունվարի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը հնարավոր է Mobile World Congress-ի ժամանակ ներկայացնի նոր պլանշետ՝ Galaxy Tab 11.6-ը։ Ըստ մամուլում տարածվող նոր լուրերի, վերջինս ունենալու է 2GHz երկակի (dual-core) պրոցեսոր և աշխատելու է Android օպերացիոն համակարգի վերջին տարբերակով՝ 4.0 Ice Cream Sandwic-ով։ Այս մասին հաղորդում է CNET-ը։ Տեխնոլոգիաները լուսաբանող լրատվամիջողները հույս ունեն, որ մինչև Mobile World Congress-ը նոր մանրամասներ հայտնի կդառնան Samsung-ի գալիք նորույթների մասին։ Ըստ հավանականության, եթե Samsung-ը ներկայացնի Galaxy Tab 11.6, ապա այն կթողարկվի ներքին հիշողության երեք տարբերակով՝ 16Գբ, 32Գբ և անգամ 64Գբ։ Նշենք, որ շատերը սպասում են, որ Mobile World Congress-ն ընկերությունը կնշանավորի Galaxy S 3 սմարթֆոնի ներկայացմամբ։ Galaxy S-ի նախկին սերունդները Samsung-ը ներկայացրել է հանրությանը հենց այս կոնգրեսի ժամանակ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |