ԿԼՈՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ՌՈՒԲԵՆ ՉԱՅՎՈՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՋԻՋՆԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԲԱՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Բջիջների կլոնավորման գիտնական-հետազոտող Ռուբեն Չայվոսյանը մտադիր է բջիջների աճեցման լաբորատորիա բացել ռուսական Տյումեն քաղաքի կլինիկական հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի բազայի վրա: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Չայվոսյանը հռչակվել է նրանով, որ մոդեռնացրել է կլոնավորման ամերիկյան մեթոդիկան, ինչով եւ հայտնի է դարձել գիտական բժշկության ոլորտում: Ենթադրվում է, որ հոկտեմբերի 14-ին գիտնականը կայցելի Տյումենի մարզային հիվանդանոց եւ բժիշկների հետ կքննարկի լաբորատորիայի բացման հնարավորությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---