ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԵԿՆՈՒՄԸ ԻՐԱՔ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ԸՆԿԱԼՎՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ԱՅԼԵՎ ԻՐԱՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Թուրքիայում անց են կացվում ցույցեր` երկրի ղեկավարության որոշման դեմ թուրք զինծառայողներին Իրաք ուղարկելու վերաբերյալ: Սակայն, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, պաշտոնական Անկարան, կարծես թե, պատրաստ չէ հաշվի առնել հասարակական կարծիքը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելքի Ինստիտուտի առաջատար գիտաշխատող դոկտոր Իբրահիմ Թաուֆիկի խոսքերով, թուրք զինծառայողների տեղակայումը նույնսիկ քրդաբնակ տարածքներից դուրս, բացասաբար կընկալվի իրաքցիների կողմից: Այդպես, Բաղդադից ոչ հեռու իրաքցիները արդեն այրել են առեւտրային երթեր կատարող մի քանի թուրքական բեռնատարներ: «Իրաքցիները շոկի մեջ կընկնեն` չէ որ Թուրքիան առաջին մահմեդական երկիրը կլինի, որը նման կերպ կաջակցի ԱՄՆ պլաններին տարածաշրջանում: Չեմ կարծում, որ թուրքերը դրական ազդեցություն կունենան Իրաքում տիրող իրավիճակի վրա, թեեւ, հնարավոր է, որ բարոյապես հեշտացնեն ամերիկացիների համար երկրի կայունացման խնդիրը»,-հայտարարել է Թաուֆիկը: Այլ վերլուծաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ իր ազդեցությունն է թողել Վաշինգտոնի «դոլարային քաղաքականությունը»: Վերջերս Միացյալ Նահանգները թուրքերին 8,5 միլիարդ դոլարի վարկ են հատկացրել: Ամերիկացի քաղաքագետ Ջոն Փայկի կարծիքով, «չափազանց կոպիտ կլիներ դա կաշառք անվանել»: «Սակայն եթե առաջնորդվել այն սկզբունքով, թե պետությունը չունի դաշնակիցներ, այլ ունի շահեր, ապա մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ով պատրաստ է օգնել մեզ»,-բացատրում է Փայկը ամերիկյան քաղաքականությունը: Ճիշտ է, Անկարան հրաժարվում է կապել վարկի տրմադրումը զորք ուղարկելու հետ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---