Մարտի վերջում-ապրիլի սկզբին Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մարտի վերջում-ապրիլի սկզբին Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

PanARMENIAN.Net - 2012թ. մարտի վերջում-ապրիլի սկզբին Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում: PanARMENIAN.Net ի թղթակցի այդ տեղեկությունը հաստատելու խնդրանքին ՀՀ ԱԳ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանել է.«ԵԱՀԿ գործող նախագահի այցերը սովորաբար տարածաշրջանային են լինում»:

Ըստ PanARMENIAN.Net ի տեղեկությունների, Երևանում Գիլմորը կքննարկի Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը, ինչպես նաև ինտեգրման խթանումը տարածաշրջանի երկրների միջև: Անդրադարձ կլինի նաև ղարաբաղյան կարգավորմանը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---