Վրացական լեյբորիստները պնդում են, որ Թուրքիան Աջարիայի սողացող զավթում է իրականացնում

Վրացական լեյբորիստները պնդում են, որ Թուրքիան Աջարիայի սողացող զավթում է իրականացնում

PanARMENIAN.Net - Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ Թուրքիան Աջարիայի մշակութային, տնտեսական և կրոնական զավթում է իրականացնում, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: Ինչպես մամլո ասուլիսում հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին, «Միխայիլ Սահակաշվիլիի դավաճանական աջակցությամբ Թուրքիան Աջարիայի սողացող զավթում է իրականացնում»: Նրա խոսքով` դրա ապացույցը հողերի, բիզնեսի և սեփականության զանգվածային գնումն է, թուրքական ուսումնարանների բացումն ու Բաթումիում թուրքական սուլթան Աբդուլ Ազիզիեի մզկիթի շինարարությունը:

«Այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վրացական հուշարձանները Թուրքիայում նրանց իսկ կողմից հայտարարվել են բյուզանդական և գիտակցաբար ոչնչացման հասցվել: Թուրքիայի իշխանությունները գիտակցաբար թույլ չեն տալիս մեզ վերականգնել դրանք և այնտեղ պատարագ մատուցել: Դա ոչ բարիդրացիական հարաբերություններ են, անհարգալից վերաբերմունք վրացական պետության, Վրաստանի մշակութային ժառանգության հանդեպ և, որ ամենակարևորն է, մեր տարածքի տնտեսական և կրոնական զավթման կոպիտ փորձ»,- հայտնել է Շատբերաշվիլին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---