ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է Ի ՕԳՈՒՏ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր Ռիչարդ Լուգարը այսօր միացել է այն սենատորների ցուցակին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել օրինագծին, որը թույլ կտա Հայաստանին լիարժեքորեն օգտվել իր անդամակցությունից Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում եւ կայուն առեւտրա-տնտեսական կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ: Օրինագիծը թույլ կտա նաեւ ընդլայնել ԱՄՆ ներմուծելիս սակագնային արտոնություններից օգտվող հայկական արտադրության ապրանքների ցուցակը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, տվյալ օրինագիծը հնարավորություն է ընձեռնում լրացուցիչ առեւտրային պայմանագրեր կնքել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչը թույլ կտա որոշ չափով մեղմել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Հայաստանին հասցվող վնասը, որն ըստ Համաշխարհային բանկի տարեկան կազմում է շուրջ 720 միլիոն դոլար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---