ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության նվզումը պետք է դառնան մոտ ապագայում կովկասյան խնդիրների լուծման կարեւորագույն հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակուլթյունը, այդ մասին ասվում է Բիզնեսի զարգացման թուրք-հայկական խորհրդի հայտարարությունում: Թուրքական Անատոլիական գործակալության հաղորդմամբ, հայտարարությունում նշվում է, որ հարեւան երկրների, այդ թվում` Հունաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու համար միջոցներ ձեռնարկող պետությունը պետք է «դեմքով շուռ գա» նաեւ Հայաստանի կողմը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան պետք է քննարկի ապագա հարաբերությունները Հայաստանի հետ հատկապես հիմա, երբ Իրաք թուրք զինվորականներ ուղարկելու մասին հարցի ինտենսիվ քննարկում է ընթանում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---