ՀԴԲ-ն հրապարակել է Սթիվ Ջոբսի դոսյեն10 փետրվարի 2012 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ՀԴԲ-ն հրապարակել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դոսյեն, որը պատրաստվել էր 1990-ականներին, հայտնել է Agence France-Presse-ը փետրվարի 9-ին: 191 էջից բաղկացած փաստաթուղթը հրապարակվել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի (Freedom of Information Act) հիման վրա: Դոսյեն բացվել է 1991թ., երբ քննարկվում էր Ջոբսի նշանակումը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-ավագին կից Արտահանման խորհրդում: Ջոբսը այն ժամանակ ժամանակավոր լքել էր Apple ընկերությունը: Արդյունքում, Ջոբսի թեկնածությունն հավանության է արժանացել: Դոսյեն պարունակում է նաև տվյալներ նրա անձնական կյանքի մասին: Մասնավորապես, հիշատակվում է, որ նա որոշ ժամանակ հոգ չի տարել արտաամուսնական կապից ծնված իր դստեր ու նրա մոր մասին, սակայն երբ նա սկսել է աշխատել իրավիճակը շտկվել է: Ինքը Ջոբսը գործակալներին պատմել է, որ 1970-74թթ. դպրոցի և քոլեջի ավագ դասարաններում թմրանյութ է օգտագործել: Ընդ որում, Apple-ի ղեկավարը հայտնել է, որ վերջին հինգ տարում թմրանյութ չի օգտագործել: ՀԴԲ-ն հրապարակել է նաև Apple-ի հասցեին ուղղված սպառնալիքների մասին հետաքննությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին «Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը»,–գրել է նա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը խոսել են Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում վերջին զարգացումների մասին Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով |