ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԼԻՏՎԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 2000 ՀԱՅ

PanARMENIAN.Net - Ներկայումս Լիտվայում բնակվում է 1500-2000 հայ: Անկախությունից հետո նրանց մեծամասնությունը ստացել է Լիտվայի քաղաքացիություն: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հայկական համայնքի ներկայացուցիչների հիմնական մասը Լիտվա է ժամանել 1960-70-ական թթ.: Երկրի մայրաքաղաք Վիլնյուսում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, շուտով կսկսվի հայկական եկեղեցու կառուցումը: 2001թ. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ Շաուլյայ քաղաքի մերձակայքում գտնվող «Խաչերի սարին» կանգնեցվել է հայկական խաչքար: Լիտվայի հայերի մեծամասնությունը մտավորականներ ու գործարարներ են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---