ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՍՆԱԿՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՓԱՐԻԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՍԵՆԱՏԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Փարիզում այցով գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում Ք.Պոնսլեն կարեւորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը, քանի որ ժողովուրդներին միացնում է ընդհանուր հավատը եւ հավատարմությունը մշակութային արժեքներին: Նրա կարծիքով, այդ փոխհարաբերությունների բնական շարունակությունն է հանդիսացել Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: Նշվել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը բազմաքանակությամբ երրորդը լինելով աշխարհում` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո, կարեւոր դեր է խաղում երկու երկրների փոխհարաբերություններում: Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ձեռքբերման թեմային` Սենատի խոսնակն առաջարկել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Փարիզում անցկացնել հերթական ավանդական հանդիպումը` Ֆրանսիայի Սենատի եւ հարավկովկասյան երեք երկրների խորհրդարանների նախագահների միջեւ: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաեւ 2005 թվականին Ք. Պոնսլեի Հայաստան այցի մասին: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագիր:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---