ԵՐԵՎԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԻՆ` ԲԱՔՎԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽՈՉՆԴՈՏԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն անպայման հանդես կգա «Cooperative Best Effort-2004» ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորմանը նվիրված Բաքվի խորհրդաժողովին հայ սպաների մասնակցությանը խոչընդոտելու կապակցությամբ, քանզի նախապատրաստական փուլում Դաշինքի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են հայ զինվորականների Ադրբեջան մեկնելու գործընթացին: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հակառակ դեպքում, նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր մասնակից-երկրների համար կմնան շատ բաց հարցեր: Հիշեցնենք, որ չնայած ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար հայ սպաների Բաքու մեկնելու բազմաթիվ փորձերին, նրանց այդպես էլ չթույլատրեցին հասնել Ադրբեջանի մայրաքաղաք: Համաձայն ՀՀ ԱԳՆ օրերս արված հայտարարությանը` Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը չեն թույատրել Ստամբուլից մեկնել Բաքու` «ադրբեջանական իշխանությունների պահանջով եւ միջամտությամբ»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---