24 փետրվարի 2012 - 09:11 AMT
Բուլղարիայում սեպտեմբերին բացվելու է հայ գրքի ցուցահանդես

Սեպտեմբերի 4-ին Բուլղարիայի ազգային գրադարանում նախատեսվում է անցկացնել հայ գրքի ցուցահանդես, որի շրջանակնում ներկայացվելու են հնատիպ գրքեր` Հայաստանի և Բուլղարիայի ազգային գրադարանների հավաքածուներից:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գեորգի Աթանասով Կարաստամատովին, որի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության այլ խնդիրների ևս` մասնավորապես մշակույթի տարբեր ոլորտներում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, երիտասարդական ներուժի ընդգրկմանը մշակութային գործընթացներին: