ՄԱԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ Է ԶՈՀՎԱԾ ՀԱՅԻ ԱՆՁԸ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է մեկ տարի առաջ Պետերբորո քաղաքի մոտակայքում սպանած եւ հրկիզած մարդու անձը: Ինչպես տեղեկացրել է «Բի-Բի-Սի» գործակալությունը, նա Հովհաննես Ամիրյանն է` հայտնի նաեւ Գեւորգ Գալստյան անվան տակ: 40-ամյա Ամիրյանի անձը հաջողվել է պարզել այն բանից հետո, երբ ոստիկանությունը Բելգիայում գտել է նրա կնոջն ու չորսամյա երեխային: Զոհվածը հարազատներ ունի նաեւ Հայաստանում եւ Ուկրաինայում: Ձերբակալվել է Ամիրյանի սպանության մեջ կասկածվող 26-ամյա մի երիտասարդ, որի անունը չի հրապարակվում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---