ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ` «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ» ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Երեւանը ողջունում է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի «Ընդարձակ Եվրոպայի» մեջ Հարավային Կովկասի երկրների ընդգրկման մասին որոշումը: Այդ մասին հայտարարել է այսօր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ հանդիպման ժամանակ, որը Երեւան է ժամանել չորսօրյա այցով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ-ի առաջիկա քայլերն` այդ ծրագրի իրականացման ուղղությամբ: Այնուհետեւ Հ. Տալվիտիեն իր տպավորություններն է հայտնել օրերս Բաքու կատարած իր այցի վերաբերյալ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի առումով: Խոսվել է նաեւ անցյալ տարվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման եւ դրա շարունակականության ապահովման, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի ակտիվացման, ինչպես նաեւ այլ հնարավորությունների մասին, որոնք կարող են նպաստել բանակցությունների ընթացքին եւ հիմնախնդրի կարգավորմանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---