ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԵԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Մեն նահանգից ամերիկացի սենատորներ Օլիմպիա Սնոուին եւ Սյուզան Քոլինզը միացել են Ցեղասպանության բանաձեւին աջակցող սենատորների թվին: Այդպիսով, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Սենատում բանաձեւի կողմնակիցների թիվը հասել է 37-ի: Բանաձեւում նշվում է, թե որքան կարեւոր է հիշել մարդկության դեմ անցյալում կատարված հանցագործությունների մասին` ներառյալ Հայոց ցեղասպանությունը, հոլոքոսթը, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները` ապագայում դրանց կրկնությունը բացառելու համար: Նշենք, որ տվյալ փաստաթուղթը ստացել է ավելի քան 100 էթնիկ, կրոնական, քաղաքացիական եւ իրավապաշտպան կազմակերպություների աջակցությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---