«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել

PanARMENIAN.Net - Մարտի 5-ից «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ:

Ինչպես հաղորդում է բորսայի մամլո ծառայությունը, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն 2009թ.-ից մասնակցում էր Բորսայի արտարժույթի հարթակում, իսկ 2010թ.-ից նաև վարկային ռեսուրսների հարթակում: «Այսուհետ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ Արմենիա-ի անդամի կարգավիճակում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն կմասնակցի բորսայական առևտրին` բոլոր շուկաներում և հարթակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի: 2000թ. ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում: 2007թ.-ին Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որը գործում է մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ.-ին «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման ևՎերակառուցման Եվրոպական Բանկը («ԶՎԵԲ») և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը («ՕՄԶՀ») ձեռք են բերել մասնակցություն հետեվյալ կերպ. «ԶՎԵԲ»` 25% + 1 բաժնետոմս, իսկ«ՕՄԶՀ»` 10%-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---