Վարչապետ. Բժիշկներին ժամանակավորապես մարզեր ուղեգրելն արդյունավետ է

Վարչապետ. Բժիշկներին ժամանակավորապես մարզեր ուղեգրելն արդյունավետ է

PanARMENIAN.Net - Վարչապետը, դիմելով առողջապահության նախարարին, շեշտել է, որ բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ծրագիրը բավական արդյունավետ է։

«Մեր մարզային այցելությունները ցույց են տալիս, որ մարզերում սպասում են մեր բժիշկներին, և 2011 թ. նախարարության ներկայացրած հաշվետվությունը, որը ես նայեցի, այդ է վկայում։ Կարծում եմ, որ 2012 թվականին մենք պետք է նախապես ծրագիր ունենանք, որովհետև համայնքներում իսկապես սպասում են այս ծառայությանը, որպեսզի իրենք էլ իմանան` մեր լավագույն բժիշկները երբ կգործուղվեն մարզեր և ծառայությունները երբ կստանան, որպեսզի քաղաքացիներն էլ պլանավորեն` իրենք ինչպես են այդ ծառայությունից օգտվելու։

Օրինակ, Ագարակում մեր քաղաքացիները մեզ դիմում էին տարբեր ծառայությունների համար, ասում, որ ստիպված են գնալ մարզային կենտրոն կամ Երևան։ Իսկ եթե մենք իրենց հստակ ժամանակացույց տանք, իրենք էլ կպլանավորեն, որովհետև դա, կարծում եմ, հաջողված ծրագիր է և կարևոր»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---