ՎԶԵԲ. Հիմա Հայաստանն ավելի ուժեղ է և ունի ավելի խելամիտ տնտեսական քաղաքականություն

ՎԶԵԲ. Հիմա Հայաստանն ավելի ուժեղ է և ունի ավելի խելամիտ տնտեսական քաղաքականություն

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավարևելյան Եվրոպայի, Թուրքիայի, Միջին Ասիայի և կովկասյաներկրների գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մեր հարաբերությունները գնալով ընդլայնվում են: Մենք ծանոթացել ենք Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությանը: Մեր մասնագետները բարձր գնահատական են տալիս այդ փաստաթղթին: Այնպես որ, մենք գոհ ենք երկկողմ համագործակցությունից»,-վարչապետի խոսքը մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Իր հերթին Օլիվյե դե Կամպը նշել է, որ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում հաստատված ներդրումային ծրագրերն արտացոլում են մեր երկրում ներդրումային մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերը: Կամպն ասել է, որ ՎԶԵԲ-ը մեծ նպատակներ ունի նոր ռազմավարության իրականացմամբ, որում նշանակալի ուշադրություն է դարձվելու մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը: «Վերջին 14 տարիների ընթացքում պարբերաբար այցելում եմ Հայաստան և կարող եմ ասել, որ զգալի փոփոխություներ են տեղի ունենում երկրում: Շնորհավորում եմ Ձեզ և Ձեր թիմին, որ կարողացել եք դուրս գալ ճգնաժամից: Այժմ ավելի ուժեղ եք և ունեք ավելի զգույժ, խելամիտ և ֆիսկալ տնտեսական քաղաքականություն»,- նշել է Օլիվյե դե Կամպը՝ բարձր գնահատելով կառավարության ղեկավարի ջանքերը՝ երկրում ներդրումային մթնոլորտի բարելավան գործում:

Ինչպես նշում է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանում հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը կառավարության համար ունի քաղաքական բովանդակություն և վարչապետի գլխավորությամբ ստեղծված համապատասխան խորհուրդը պարբերաբար քննարկում է ոլորտին առնչվող խնդիրները՝ դրանց լուծման նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կառավարության կողմից ընդունված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը և դրա շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ հնարավոր համագործակցությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---