Սիրիական բանակը մինապատել է Լիբանանի և Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքը

Սիրիական բանակը մինապատել է Լիբանանի և Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքը

PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական բանակը շարունակում է օպերացիաները, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի դեմ`Ջեբել-էզ-Զավիայի լեռնային տարածքում: Բնակչությունը լքում է առավել վտանգավոր տարածքները, որտեղ ռազմական գործողություններ են ծավալվում, և ուղղվում դեպի թուրքական սահմանը: Human Rights Watch կազմակերպության տվյալներով, սիրիացի գրոհայինները մինապատել են Լիբանանի և Թուրքիայի սահմանամերձ շրջանները:

Իդլիբ քաղաքը կրակի և ծխի մեջ է: Ապստամբները իշխում են այստեղի մի քանի թաղամասերում: Հատուկ ջոկատները կատաղի մարտեր են մղում` քաղաքը թաղամաս առ թաղամաս մաքրելու համար, հայտնում է Euronews-ը:

Դարա քաղաքում, որտեղ սկսվել են սիրիական զինված անկարգությունները, անընդհատ կրակ է որոտում, ավտոմեքենաներ են պայթում, անցորդների վրա դիպուկահարներ են կրակում:

Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում զինված անկարգությունները: Ըստ ՄԱԿ-ի տարածած տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 7,5 հազարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---