ԱՄՆ անօդաչու ինքնաթիռները ևս 14 մարտիկ են ոչնչացրել Պակիստանում

ԱՄՆ անօդաչու ինքնաթիռները ևս 14 մարտիկ են ոչնչացրել Պակիստանում

PanARMENIAN.Net - Երկու ամերիկյան անօդաչու թռչող սարքեր հրթիռային հարվածներ են հասցրել ահաբեկիչներին Պակիստանի Վազիրիստան գավառում: Երեքշաբթի օրը ավիագրոհի արդյունքում առնվազն 14 մարտիկ է սպանվել` ներառյալ երկու դաշտային հրամանատարներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պակիստանի հատուկ ծառայությունների տվյալների համաձայն` ամերիկյան անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են դաշտային հրամանատար մուլլա Նազիրի ջոկատի մեջ մտնող մարտիկների: Սպանվածների թվում են նաև Նազիրի երկու մերձավորներ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---