Ճապոնական ողբերգություն. Երկրում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ

Ճապոնական ողբերգություն. Երկրում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել է ցունամիի վտանգ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալների համաձայն` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու Կուսիրո նավահանգստից 260 կիլոմետր հարավ-արևելք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժից մի քանի վայրկյան անց նույն տարածքում 6,8 մագնիտուդով ևս մեկ ստորերկրյա ցնցում է տեղի ունեցել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---