Հրանտ Բագրատյան. 2012թ. Հայաստանում գնաճի հետ կապված խնդիրներ չեն լինի

Հրանտ Բագրատյան. 2012թ. Հայաստանում գնաճի հետ կապված խնդիրներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ այս տարի Հայաստանում գնաճի հետ կապված խնդիրներ չեն լինի, համեմատած նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի 7,7 տոկոս միջին ցուցանիշի հետ՝ 2010թ. նույն շրջանի համեմատ: «Դա 30 տոկոսով ավելի էր, քան նախատեսված 5,5 տոկոս ցուցանիշը»,-ասել է նա մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Հրանտ Բագրատյանը կանխատեսում է, որ գնաճ չի լինի նաև աշխարհում, եթե լուրջ բնակլիմայական փոփոխություններ չլինեն: Ինչ վերաբերում է անմիջապես Հայաստանին, ապա Բագրատյանը հավելել է, որ իշխանություններին կհաջողվի պահպանել պետբյուջեում նշված գնաճի ցուցանիշը, իսկ այ աշխատավարձերի բարձրացում ակնկալել պետք չէ: «Այս տարի մենք 3-5 տոկոսով վատ ենք ապրելու»,-հավաստիացրել է ՀՀ նախկին վարչապետը:

Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2012թ. նախատեսվում է 4% (±1,5%) մակարդակի վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---