ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՄԳԱԻԹՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ28 փետրվարի 2004 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ընթանում է հանրահավաք` Սումգաիթում տեղի ունեցած զանգվածային ջարդերի եւ սպանությունների 16-ամյակի առնչությամբ: Հայաստանի գրողների միության նախաձեռնած ակցիայի մասնակիցները կկազմակերպեն նաեւ երթ դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ` 1988 թվականի փետրվարի 26-29 Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նրանց հատուկ դիմում հանձնելու նպատակով: Սումգաիթյան ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ողերձով, որտեղ, մասնավորապես, նշել է, որ անպատժելիության մթնոլորտի եւ ադրբեջանական իշխանությունների խրախուսական կեցվածքի հետեւանքները մինչ այժմ շարունակում են ստանալ նոր դրսեւորումներ ի դեմս հայ սպայի Բուդապեշտում իրականացված սպանության: «Հայոց պետականության եւ համայն հայության խնդիրն է բացառել սումգայիթների կրկնությունը աշխարհի որեւէ տարածքում: Մենք դա անելու ենք համազգային կազմակերպվածությամբ, ինչպես նաեւ ուժերի համախմբման ու բազմապատկման ճանապարհով»,- ասել է ՀՀ ղեկավարը: Հիշեցնենք, որ սումգաիթյան ջարդերի ընթացքում զոհվել են ավելի քան 30 եւ վիրավորվել հարյուրավոր հայեր: Շուրջ 14 հազար սումգայիթցի հայեր ստիպված էին փախչել քաղաքից` ադրբեջանցի բարբարոսների զոհը չդառնալու համար: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |