ԵԱՀԿ-ում առայժմ չեն հայտնում, արդյոք Էյմոն Գիլմորը Հարավային Կովկաս կգա ապրիլին, թե կսպասի մինչև ամառ15 մարտի 2012 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ը հաղորդել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի այցը Հարավային Կովկաս, որը ծրագրված էր ապրիլին, հետաձգվում է մինչև ամառ: Նման հայտարարություն է արվել` հղելով իռլանդական նախագահության մամուլի ծառայությունը: Ընդ որում, այցի հետաձգման պատճառները չեն նշվում: Մինչ այդ PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունում հայտնել են, որ առայժմ հստակ ինֆորմացիա չկա Իռլանդիայի ԱԳ նախարարի` Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարելիք այցի մասին: Ընդ որում, այնտեղ ընդգծել են, որ համապատասխան ինֆորմացիայի ճշգրտման պարագայում անպայման կհայտնեն ծրագրվող այցի և դրա ժամկետների մասին: Իռլանդական նախագահի առաջին այցը Հարավային Կովկաս սպասվում էր ապրիլի սկզբին: Օրակարգը չէր հրապարակվել: Իռլանդական նախագահը 2012թ առաջնային խնդիրներից է համարում ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծումը` ղարաբաղյան, վրացական և մերձդնեստրյան: Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորը պատրաստակամություն էր հայտնել, որպեսզի Իռլանդիան նախագահեր և 2012-ին շարունակեր ձգձգված հակամարտությունների լուծման շուրջ աշխատանքները: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Հելսինկյան կոմիտեի նիստի ընթացքում: Ուշագրավ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է |