ՀՀ վարչապետը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող բարեփոխումները19 մարտի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրներիդեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու և օժանդակություն ցուցաբերելու համար:Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կենսաթոշակային և սննդի անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը, սոցիալական և առողջապահության բնագավառներում առաջիկա ծրագրերին: Վարչապետ Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են նաև Հայաստանում և եվրագոտում առկա տնտեսական վիճակին ու հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է |