ԴԺՎԱՐ ԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԵՐ ԽՈւՍԱՓԵԼ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ, ՆՈւՅՆԻՍԿ ԵԹԵ ԸՆՏՐՈւԹՅՈՒՆՆԵՐՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԸՆԹԱՆԱՅԻՆ

ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների եզրահանգումները մեծիմասամբ պայմանավորված են Արեւմուտքի գլոբալ շահերով:

Երկրորդ փուլում Հայաստանի գործող նախագահն ավելի քան համոզիչ հաղթանակ ունեցավ: Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մրցակից Ստեփան Դեմիրճյանի հավաքած ձայների տարբերությունն այնքան մեծ է, որպեսզի երկրորդ փուլով ընտրված նախագահի լեգիտիմության որեւէ կասկած հարուցի:
PanARMENIAN.Net - Գործող նախագահի օգտին գրանցվեցին այն ձայները, որոնք առաջին փուլում տրվել էին մյուս թեկնածուներին: Ռոբերտ Քոչարյանի կողնակիցների թիվն ավելացավ 300 հազարով, այն դեպքում, երբ Ստեփան Դեմիրճյանին հաջողվեց ավելացնել միայն 100 հազար ձայն: Միաժամանակ, ընտրողների 67 տոկոսի մասնակցության առկայությամբ Ռոբերտ Քոչարյանին բավական կլիներ իր կողմնակիցների բանակը համալրել միայն 70 հազար մարդով: (Նախկին ցուցանիշով կբավարարեր 8 հազար ձայն): Ինչպես եւ ենթադրում էինք, ակնհայտ է, որ առաջին փուլում Արտաշես Գեղամյանի օգտին քվեարկողները երկրորդ փուլում նախընտրեցին Ռոբերտ Քոչարյանին: Մարտի հինգին ընտրատեղամասեր եկավ 120 հազար ավելի մարդ, քան փետրվարի 19-ին: Դատելով արդյունքներից, «նոր» ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց պետության ներկայիս ղեկավարի օգտին: Զարմանալի կլիներ, որ ընդդիմությունն անմիջապես ընդուներ իր ջախջախիչ պարտությունը: Լիովին բնական է, որ պարտված թեկնածուի ընտրական շտաբը խոսում է զանգվածային խախտումների եւ նույնիսկ ընտրակեղծիքների մասին: Հետաքրքրական է, որ դեռեւս մարտի հինգի առավոտյան, քվեարկությունը սկսելուց անմիջապես հետո Ստեփան Դեմիրճյանը լրագրողներին հայտարարեց, որ «ընդդիմությունը չի ընդունի ընտրությունների արդյունքները, եթե նախագահ հայտարարվի Ռոբերտ Քոչարյանը»: Չգիտակցելով ասվածի հետեւանքները` թեկնածուն անժամանակ զգուշացրեց, որ իր պարտության դեպքում քվեարկությունը կհայտարարի կեղծված: ՀԺԿ-ի առաջնորդը, ըստ էության, նշեց, որ թափանցիկ եւ ժաղովրդավարական ընտրությունների չափանիշն իր համար ոչ մի նշանակություն չունի: Քվեարկության արդյունքների գնահատման չափանիշը մեկն է` ով է հաղթել: Եթե հաղթողը Դեմիրճյանը չէ, ապա ընտրություններն անօրինական են: Համաձայնեք, տարօրինակ տրամաբանություն է:

Ընդդիմության հավակնությունների անհիմն լինելը ցույց է տալիս մեկ այյլ հանգամանք եւս: Գիշերը, երբ ընտրական տեղամասերում շարունակվում էր ձայների հաշվարկը, եւ Դեմիրճյանի թիմի անդամները դեռեւս պատկերացում չունեին ձայների հսկայական տարբերության առկայության մասին, թեկնածուի ընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ իրականում քվեարկությանը մասնակցել է հայտարարվածից 400 հազարով քիչ մարդ: ՀԺԿ-ի առաջնորդի համակիրը համոզվածություն հայտնեց, որ բոլոր ավել քվեաթերթիկները Ռոբերտ Քոչարյանի օգտին են հաշվվել: Նկատենք, որ նույնիսկ եթե նշված պնդումները համապատասխանեին իրականությանը, նախագահի հավաքած ձայները կբավարարեր հաղթանակի համար: Արեւմտյան դիտորդների գնահատականների օբյեկտիվ լինելը եւս կասկածի ենթակա է: Հիշեցնենք, որ ի տարբերություն ԱՊՀ դիտորդների, որոնք ընտրությունները գնահատեցին արդար եւ ժողովրդավարական, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նշեցին, որ ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: Եթե ներկայացված եզրակացությունը դիտարկենք միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական գործընթացների համատեքստում, ապա ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդների կոշտ գնահատականները մեծիմասամբ պայմանավորված են Արեւմուտքի գլոբալ շահերով, որը շահագրգռված է, որ Հայաստանի իշխանությունը հնարավորինս անկայուն լինի եւ առավելագույնս ենթարկվի արտաքին միջամտություններին:

Միացյալ նահանգներն արդեն իսկ օգտվել է դիտորդների եզրակացությունից հետագայում Հայաստանի հանդեպ ճնշումներ գործադրելու հիմքեր ապահովելու համար: Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերը հինգշաբթի օրը տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել` ըստ էության հրահրելով հայկական ընդդիմությանը: Խոսնակն անմիջականորեն հասկացրել է, որ Վաշինգտոնն ընբռնումով կընդունի «ընդդիմության հիմնավոր բողոքները»: Անուղղակիորեն մեղադրելով իշխանությանը ոչ բավարար լեգիտիմության մեջ, մեր կարծիքով, Միացյալ նահանգները Հայաստանի քաղաքական ղեկավարությունից ակնկալում են առավել զիջողականություն ղարաբաղյան հարցում: Կարելի է ենթադրել, որ Երեւանի հանդեպ ճնշումները կշարունակվեն մինչեւ սեպտեբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները: Աշնանը Արեւմուտքի ուշադրությունը կսեւեռվի հարեւան պետության վրա: Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ոչ լեգիտիմ լինելն ակնհայտ է արդեն իսկ այսօր, քանի որ երրորդ անգամ թեկնածու առաջադրվելով` Հեյդար Ալիեւը խախտում է Սահմանադրությունը: Բացառված չէ, որ արեւմտյան դիտորդների կոշտ եզրակացությունները բացատրվում են հենց Երեւանում եւ Բաքվում իշխող վարչակարգերի հանդեպ տրված գնահատականերում հաշվեկշիռը պահպանելու ձգտմամբ:

Եթե այդպես է, ապա ակնհայտ է, որ արեւմտյան դիտորդների բացասական գնահատականից ոչ մի կերպ հնարավոր չէր լինի խուսափել: Նույնիսկ եթե Հայաստանի իշխանությանը հաջողվեր անցկացնել անթերի ընտրություններ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---