ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Արդյո՞ք նոր իշխանությունն առավել բարյացակամ կլինի հայկական համայնքի հանդեպ:

Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո ստեղծված նոր իրավաիճակը հայկական համայնքին հնարավորություն ընձեռեց ամրապնդել իր երերուն դիրքերը: Հիշեցնենք, որ եթե նոյեմբերի երկուսին տեղի ունեցած ընտրությունները կայացած համարվեին, ապա օրենսդիր մարմնում հայերի ներկայացուցչությունը կսահմանափակվեր երկուսով: Այժմ լուրջ հիմքեր կան ակնկալելու, որ շրջաններում հաղթանակած երե հայերին կմիանան նաեւ եւ երկու մեր հայրենակիցներ, որոնք ընդգրկված են ընդդիմության կուսակցական ցուցակներում: Սակայն կարեւորն այն է, որ հնարավոր կլինի վերականգնել ըմբռնողականություան մթնոլորտը հենց հայկական համայնքի ներսում, որը, ինչպես եւ ամբողջ վրացական համայնքը, գրեթե բաժանվել էր Շեւարդնաձեի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
PanARMENIAN.Net - Մինչ այժմ, վրացահայերը գրեթե միաձայն քվեարկում էին իշխող կուսակցության օգտին, որպեսզի խուսափեն իշխանական ճնշումներից: Այս անգամ նրանք չկարողացան միասնական դիրքերից հանդես գալ, որն էլ եւ հանգեցրեց 300 հազար հայ-ընտրողների ձայների փոշիացմանը: Ինչպես հայտնի է, Վրաստանի հայերի միության նախագահը Ժվանիայի եւ Բուրջանաձեի ղեկավարած շարժման ակտիվ մասնակիցն էր, այն դեպքում, երբ մայրաքաղաքի հայ համայնքը ղեկավարող նրա հայրենակիցը ընտրություններին գնում էր իշխող կուսակցության դրոշի ներքո: Մեկնաբանների կարծիքով, ընդդիմության շարքերում որոշ հայերի ակտիվությունը վտանգի առջեւ կանգնեցրեց ողջ հայ համայնքին, որը կարող էր խտրականությունների հետ առչնվող պրոբլեմներ ունենալ: Բուրջանաձեի եւ Սաակաշվիլու դաշինքի հաղթանակը վերացրեց այդ վտանգը: Միաժամանակ կորավ հետաքրքրությունն այն հայտարարությունների հանդեպ, թե ընդդիմությունն իրականացնում էր հայկական լոբբիի հրամանը: Եվ որպեսզի վարկաբեկեին Շեւարդնաձեի հակառակորդներին, իշխանական կուսակցության հանրային կապերի մասնագետները մեղադրում էին, իբրեւ թե նրանք գործում են Երեւանի թելադրանքով, որն իբրեւ թե ձգտում է ձախողել Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարի շինարարությունը: Նմանատիպ հայտարարությունները տարածվում էին մասնավորապես ազգային-դեմոկրատական իշխանամետ կուսակցության առաջնորդ Իրինա Սարիշվիլի-Չանթուրիայի կողմից, որին, բարեբախտաբար, չհաջողվեց երկար մնալ քաղաքական օլիմպին: Նա եւ իր նման քաղաքական գործիչներն արդեն, կարծում ենք, կդադարեն փորփրել ընդդիմադիրների տոհմածառերը` նպատակ ունենալով գտնել այնտեղ հայկական ծագումն ապացուցող ճյուղավորումներ: Էդուարդ Շեւարդնաձեն իր բոլոր արժանիքների հետ մեկտեղ, որոնք իդեպ ընդունում եւ ճանաչում է հայկական համայնքը, իր մեղքի բաժին ունի նրանում, որ Վրաստանում «հայ» բառը դարձել է վիրավորական:

Սակայն, պետք է հաշվի առնել նրանց շրջապատը, ովքեր այսօր հաղթանակ են տոնում: Ի դեպ նրանք նույնպես բավականաչափ հակահայկական տրամադրություններ ունեն: Բացի այդ, հաղթանակած «եռյակը» (Բուրջանաձե, Սաակաշվիլի, Ժվանիա), կարծում ենք դեռ երկար ստիպված կլինի պահպանել անտարբերությունը հայերի եւ Հայաստանի նկատմամբ, որպեսզի ապացուցի հայկական ծագումնաբանության անհիմն լինելը: Առնվազն մինչ օրս նրանց չի հաջողվել թաքցնել բարդույթները, որոնք առաջացել էին այն գիտակցումից, որ իրենց երակներում հոսում է ոչ միայն վրացական արյուն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---