«ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԱԲԵԿՉԻ» ԲԱՔՎԻ ՀԵՏՔԸ

Պակիստանում հայտնված Ուսամա բեն Լադենի համախոհներից Այման Ալ-Զավախիրին Ադրբեջանում հաճախակի է հյուրընկալվել:

Պակիստանի արեւմուտքում` աֆղանական սահմանի մոտ շարունակվում են Ուսամա բեն Լադենի «աջ ձեռքի»` եգիպտացի Այման Ալ-Զավախիրի փնտրման աշխատանքները: «Ահաբեկիչ համար երկուսի» ղեկավարած ջոկատը փակվել է ամրոցում, որը շրջապատված է: Այնտեղից դուրս գալու հնարավորությունները բավականին քիչ են: Ալ-Զավախիրիին անվանում են «Ալ Քաիդայի» ուղեղը: Նույնիսկ կարծիք կա, թե հենց նա է կազմակերպության իրական գաղափարախոսը, իսկ Ուսամա բեն Լադենն ընդամենը ֆինանսների աղբյուրն է: Զավախիրիի «սխրագործությունների» ցանկը ներշնչող է: Այստեղ թվարկվում են եւ Եգիպտոսի նախագահ Սաադի սպանությունը, եւ Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների պայթյունները, եւ համաշխարհային առեւտրի կենտրոնի ու Պենտագոնի շենքերի վրա հարձակումներին անուղղակի մասնակցությունը: Սակայն մեզ համար առավել հետաքրքրական են ահաբեկչի կենսագրության այն էջերը, որոնք կապված են Բաքվում նրա գործունեության հետ, որտեղ նրա ղեկավարած կազմակերպությունն ակտիվորեն աշխատում էր հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին:
PanARMENIAN.Net - Հայտնի է, որ Այմոն Ալ-Զավախիրիի ստեղծած «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպությունն Ադրբեջանում բջիջ է հիմնել 1992թ.-ին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ: Ընդ որում, Բաքվի մասնաճյուղն ահաբեկչական ամենամեծ ցանցերից էր: «Ուոլ Սթրիր Ջըրնըլ»-ի տվյալներով, մասնաճյուղը գործում էր «Bavari-C» առեւտրային ընկերության հովանավորության ներքո, որն Ադրբեջանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էր: Քենիայում դեսպանատան պայթյունի գործի բացահայտման աշխատանքների համաձայն, 1996-1998թ.թ.-ի ընթացքում Ուսամա բեն Լադենը 60 անգամ կապնվել է Բաքվի հետ եւ բանակցություններ է վարել տեղական իր ներկայացուցիչների հետ: 1998թ.-ին Ալ-Զավախիրին Բաքվի մասնաճյուղին վստահել է Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների պայթեցման օպերացիայի խիստ կարեւոր մասը: Հետաքննության նյութերի համաձայն, Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան պայթեցման մասին հրաման-ֆաքսը ստացվել է հենց Բաքվից: 2000թ.-ին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ջանքերի շնորհիվ Բաքվի բջիջը չեզոքացվեց: Ադրբեջանի մայրաքաղաքում ամերիկացիները հետեւցին եւ չեզոքացրին «Իսլամական ջիհադի» 10 ակտիվիստների, այդ թվում` բջջի ղեկավար Իբրահիմ Էյդարուզին եւ կազմակերպության ռազմական գործողությունների բաժնի ղեկավար Ահմեդ Մաբրուքին:

Կասկած չի հարուցում այն փաստը, որ Ալ-Զավախիրին մասնակցել էր նաեւ Ղարաբաղում ադրբեջանական կողմից կռվող արաբների հավաքագրման աշխատանքներին, քանի որ «Ալ Քաիդայի» ղեկավարները Հայաստանը եւ Ղարաբաղը ներառել էին հզոր խալիֆաթի քարտեզի մեջ, որի ստեղծումը բեն Լադենի եւ Ալ-Զավախիրի վերջնական նպատակն է: Ղարաբաղյան զորքը գերի էր վերցրել Աֆղանստանից, Սուդանից եւ Եգիպտոսից տասնյակ արաբների, որոնք Ադրբեջան էին տեղափոխվում ահաբեկիչների բացած ճանապարհով: «Իսլամական ջիհադի» հիմնադիրն Ադրբեջանն օգտագործում էր որպես մեկնարկային կետ Չեչնիա գրոհայիններ ուղարկելու համար: Ինքը` Ալ-Զավախիրին նույնպես մեկ անգամ չէ, որ Բաքվով անցել է Գրոզնի` ճանապարհին հասցնելով հրահանգներ տալ ադրբեջանցի իր համախոհներին: Հայտնի է, որ «ահաբեկիչ համար երկուսը» Ադրբեջանում եղել է 1996թ.-ին: «Ուոլ Սթրիթ Ջըրնըլ»-ի տվյալներով, այդտեղից նա պատրաստվում էր մեկնել Դաղըստան, որպեսզի այնուհետեւ մեկնի Չեչնիա: Սակայն ճանապարհին նրան ձերբակալում են: Ռուս սահմանապահները չեն ճանաչում «Ալ Քաիդայի» գաղափարախոսին, քանի որ նրա փաստաթղթերը կեղծ էին: Այման Ալ-Զավախիրի հանդեպ հարուցվում է մեղադրանք սահմանն անօրինակ անցնելու կապակցությամբ, եւ նա բանտարկվում է կես տարի ժամանակով: Եվ միայն նրա ազատումից հետո Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայությունում հասկանում են, որ նրանց ձեռքում էր այն մարդը, որի գլուխն արժի 25 միլիոն դոլար:

Հիմքեր կան ենթադրելու, որ Ալ-Զավախիրին «Ալ Քաիդայի» ղեկավարներից միակը չէր, որ հնարավորություն էր ունեցել համոզվելու ադրբեջանցիների հյուրասիրության մեջ: Հիշեցնենք, որ ինչպես գրում էր բրիտանական «Դեյըլի Թելեգրաֆ» թերթը, 2001թ.-ին ձերբակալված Ուսամա բեն Լադենի անձնական խոհարար Մոհամմադ Աքրամի ցուցմունքներից երեւում էր, որ «համար մեկ ահաբեկչին» պետք է փնտրել Չեչնիայում, ուր նա կարող էր հայտնված լինել Ադրբեջանի տարածքից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---