ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ

Երեւանն ընտրութույն է անում գլխավոր քարտուղար Քոֆի Անանի առաջարկած երկու տարբերակների միջեւ:

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-երկրներին է փոխանցվել գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մշակած ՄԱԿ-ի կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը: Հայաստանը, ինչպես եւ աշխարհի մնացած 190 ճանաչված պետությունները, պետք է որոշի, թե արդյոք գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը համապատասխանում է օրվա պահանջներին: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունն արդեն արտաքին գործերի նախարարություն է ներկայացրել իր առաջարկները:
PanARMENIAN.Net - Անանի առաջարկության էությունն է Անվտանգության խորհրդի կազմի ավելացումը, որն այժմ կազմված է ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի վետոյի իրավունք ունեցող 5 մշտական եւ 10 ոչ մշտական անդամներից: Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, եւ աշխարհի քարտեզի վրա այժմ արդեն համաշխարհային եւ տարածաշրջանային մասշտաբի այլ գերտերություններ կան: Անանն առաջարկում է հաշվի նստել այդ փաստի հետ եւ երկու տարբերակ քննարկել: Առաջին տարբերակը նախատեսում է մշտական անդամների ավելացում մինչեւ 11` Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Եգիպտոսի եւ սեւամորթ բնակչությամբ մեկ աֆրիկական երկրի հաշվին: Երկրորդ տարբերակով նա առաջարկում է Անվտանգության խորհուրդը դարձնել եռաստիճան մարմին: Առաջին մակարդակում կգործեն ներկայիս հինգ մշտական անդամները, երկրորդում` 7-8 «կիսամշտական» անդամներ, ովքեր կընտրվեն հինգ տարի ժամկետով վերընտրման իրավունքով, իսկ երրորդ մակարդակում կընդգրկվեն ոչ մշտական անդամները, ովքեր կփոփոխվեն, ինչպես եւ այժմ, երկու տարին մեկ անգամ տարածաշրջանային ներկայացուցչության սկզբունքով:

Այս երկու տարբերակներից Հայսատանին առավել ձեռնտու է առաջինը: Ամենից առաջ այն պատճառով, որ շնորհիվ այդ տարբերակի Անվտանգության գոտի կմտեն մեզ բարեկամ երկրները, որոնք ի վիճակի են հակազդել Թուրքիային: Քիչ ռեսուրսներ չունենք Բրազիլիայի հետ աշխատելու համար, որտեղ ազդեցիկ հայ համայնք կա: Հնդկաստանն ամեն ինչում հակազդում է Պաղեստինին, որն էլ եւ Ադրբեջանի ռազմավարականա գործընկերն է: Այս հանգամանքը մերձեցնումէ Դելին Երեւանին: Իսկ Եգիպտոսը գրեթե միակ իսլամական երկիրն էր, որն աջակցեց Հայաստանին Ղարաբաղի շրջակայքի «անվտանգության գոտու» իրադրությանը վերաբերող Ադրբեջանի առաջարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում մտցնելու մասին հարցի քննարկման ժամանակ: Բացի այդ, Եգիպտոսում բավականաչափ հայեր են բնակվում: Գերմանիան, որի խորհրդարանը պատրաստվում է ճանաչել հայերի ցեղասպանության փաստը, նույնպես կարող է որոշ հարցերում մեզ գործընկեր լինել: Մասնավորապես, հայտնի է, որ պաշտոնական Բեռլինը մտադիր է ամեն կերպ խոչընդոտել Իրանի դեմ Միացյալ նահանգների կողմից պատերազմական գործողությունների սկսմանը, որոնք կարող են տխուր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար:

Անանի առաջարկած երկրորդ տարբերակը մեզ համար անկանխատեսելի իրադրությամբ է հղի: Այս տարբերակն Անվտանգության խորհուրդը հասանելի է դարձնում Թուրքիայի եւ Պակիստանի համար` որպես ամենամեծ ոչ արաբական իսլամական երկրների: Խիստ կարեւոր է նաեւ այն, որ առաջին տարբերակով Անվտանգության խորհրդում իսլամական աշխարհը պետք է ներկայացնի ոչ թե «Իսլամական համաժողով» կազմակերպության կողմից լիազորված արաբական երկիրը, այլ` արաբական պետությունների Լիգայի կողմից երաշխավորված պետությունը:

Հայաստանի ձայնն ընդամենը 128 ձայներից մեկն է, որն անհրաժեշտ է բարեփոխումների ծրագրի ընդունման համար: Առայժմ լուրջ կասկածներ կան, թե կընդունվի Քոֆի Անանի առաջարկած տարբերակներից առաջինը: Բանն այն է, որ շատ ազդեցիկ պետություններ դեմ են կոնկրետ երկրների անդամակցությանը, որոնց Անանը տեսնում է Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվում: Օրինակ` Միացյալ նահանգները եւ Իտալիան դեմ են Գերմանիային, Չինաստանը դեմ է Ճապոնիային, Պակիստանը` Հնդկաստանին, Մեքսիկան եւ Արգենտինան` Բրազիլիային: Աֆրիկացիները չեն կարողանում կողմնորոշվել, թե ով պետք է ներկայցնի «սեւ մայրցամաքը»` ՀԱՀ, Նիգերիան, թե՞ Քենիան:

Բարեփոխումների ծրագրում մտցված Անանի առաջարկած մեկ այլ կարեւոր դետալը Մարդու իրավունքների հանձնախմբի թվաքանակի կրճատումն է: Ենթադրվում է, որ այդ նախաձեռնության ընդունումը մեր շահերից չի բխի: Ինչպես հայտնի է, Հայաստանն արդեն կրկնակի անգամ ընտրվում է հանձնախմբի կազմում: Եվ դա ժամանակին մեզ հնարավորություն է տվել որոշակի ազդեցություն ունենալ խոշոր երկրների վրա: Մասնավորապես, Չինաստանը ստիպված էր մեզ հետ հաշվի նստել, երբ հանձնախմբում քննարկվում էր իր հարցը: Սա հայ դիվանիգիտության համար հող նախապատրաստեց արդյունավետորեն համագործակցել այն երկրների հետ, որոնց ձայնը շատ բան է նշանակում: Այս հանգամանքը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ Հայաստանը չի կարող ողջունել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի կազմի կրճատումը:

Բարեփոխումների ծրագրի «սրբագրումը» անդամ-երկրների ներկայացուցիչների մակարդակով կշարունակվի մինչեւ ամառ: Մինչ սեպտեմբերյան գագաթաժողովը ծրագրի վերջնական տարբերակը պետք է պատրաստ լինի, որն էլ եւ կհաստատեն պետությունների ղեկավարները: Եվ 2006թ.-ից ՄԱԿ-ը կսկսի ապրել նոր կյանքով: Արդյոք աշխարհը դրանից առավել անվտանգ կդառնա: Ոչ ոք դա չգիտի

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---