ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԱՆԴ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՉ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ

37-ամյա բուխարեստյան լրագրող Էդուարդ-Օվիդիու Հովհաննիսյանն Իրաքում առեւանգված երկրորդ հայն է:

Որոշ մանրամասներ են բացահայտվել Իրաքում անհայտացած մեր հայրենակից, Ռումինիայի քաղաքացի Էդուրադ-Օվիդիու Հովհաննիսյանի եւ նրա երկու լրագրող-գործընկերների խնդրի վերաբերյալ: Չորեքշաբթի հաղորդագրություն է տարածվել, որ ահաբեկիչները Ռումինիայի կառավարությունից 4 միլիոն դոլարի փրկագին են պահանջել: Այնուհանդերձ, ամենայն հավանականությամբ, հանցագործների գլխավոր նպատակը ոչ թե գումար աշխատելն է, այլ` ուշադրություն հրավիրել Իրաքում իրենց ներկայությունը ծավալելու` Ռումինիայի կառավարության մտադրության վրա: Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն վերջերս է եղել Իրաքում: Այցից հետո նա որոշում է ընդունել ակտիվացնել իր երկրի մասնակցությունը հակաահաբեկչական կոալիցիայում:
PanARMENIAN.Net - Ոչ մի խմբավորում ակցիայի համար պատասխանատվություն չի վերցրել իր վրա: Ահաբեկիչները գործում են չբացահայտված: Փրկագնի պահանջն Իրաքում Ռումինիայի դեսպանին են հանձնել անհայտ անձինք: Բացի այդ, ինչ-որ մեկը Բուխարեստում բնակվող սիրիացի գործարարարին տուն է զանգել եւ խնդրել է երկրի իշխանություններին փոխանցել, որ եթե 24 ժամվա ընթացքում գումարը չլինի, ապա պատանդները կսապնվեն: Սակայն, պաշտոնական աղբյուրները հերքում են փրկագնի պահանջի մասին տեղեկությունները: Հանցագործների մանր պահանջների տարբերակի հակառակն է նաեւ ապացուցում հինգշաբթի Քաթարի «Ալ Ջազիր» արբանյակային հեռուստաընկերությամբ ներկայացրած տեսանյութը: Պատանդներին ձայնագրած երիզն անհայտ միջոցներով հեռուստաընկերության գրասենյակ է փոխանցվել հենց ահաբեկիչների կողմից: Կադրերում լրագրողները եւ արաբ-թարգմանիչը նստած են գետնին, գլխներին պահված են ավտոմատների փողերը: Այդ կադրերում մեր հայրենակիցն առավել ճնշվածն է երեւում: Ժապավենում նկատելի է նաեւ դիմակավոր երկու մարդ: Միաժամանակ, առեւանգողները ոչ մի պահանջ չեն ներկայացնում:

Ինչպես եւ ռումինական ողջ հանրությունը, այպես էլ Բուխարեստի հայ համայնքը խիստ անհանգստացած է պատանդների ճակատագրով: Սակայն պատանդների որոնման աշխատանքներում Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներին ներգրավելու նախաձեռնությունն անընդունելի է համարվում: Այս պարագայում հայկական կառույցների ղեկավարների չափից դուրս ակտիվությունը կարող է խիստ վտանգավոր հետեւանքներ ունենալ: Չէ որ հայտնի է, որ Էդուարդ-Օվիդիու Հովհաննիսյանին պատանդ են վերցրել ոչ որպես հայի, այլ` Ռումինիայի քաղաքացու: Ավելին, բացառված չէ, որ առեւանգողները մինչ այժմ էլ չգիտեն նրա ազգային պատկանելիության մասին, քանի որ որոշ ռումինական ազգանուններ նման են հայկականներին: Հովհաննիսյանի ազգային արմատների վրա շեշտված ուշադրությունը կարող է ավելորդ խնդիրներ ստեղծել, եթե նկատի ունենանք, որ Իրաքում են գտնվում նաեւ հայ խաղաղարարները:

Էդուարդ-Օվիդիու Հովհաննիսյանը 37 տարեկան է: Կաթոլիկ է, ծնված` Բուխարեստում: «Ռումինիա Լիբերե» թերթի քաղաքական մեկնաբանն է: Շաբաթ նրա քույր Աննա-Մարիա Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «Ռեյթեր» գործակալությանը, որում պնդում է, որ թերթի խմբագրությունը կապ չի պահում ընտանիքի հետ: Նրա խոսքերով, մայրը եւ հարազատները կտրականապես դեմ են եղել Օվիդիուի գործուղմանը, սակայն նա չանսաց իրենց պնդումներին: Հովհաննիսյանը Բաղդատ էր մեկնել ժամանակավոր կառավարության վարչապեստ Իհյադ Ալաուից հարցազրույց վերցնելու համար: Հարցազրույցից մեկ ժամ անց նա եւ իր գործընկերներն անհետացել են: Եվս մեկ ժամ անց էլ Բուխարեստի «Պրիմա» հեռուստաընկերության խմբագրություն, որի աշխատակիցները նույնպես պատանդ են վերցված, հեռախոսազանգ է հնչում: Խոսափոխի մյուս ծայրում լսվում է պատանդների ձայնը. «Մի սպանեք մեզ: Մենք աղքատ երկրից ենք, մենք փող չունենք»: Այնուհետեւ, «Պրիմայի» աշխատակցի մոր բջջային հեռախոսին հաղորդագրություն է գալիս. «Մեզ պատանդ են վերցնում, սա կատակ չէ»:

Վերջին մեկ տարում Իրաքում հափշտակվել է շուրջ 150 արտասահմանցի: Նրանցից գրեթե 50-ը սպանվել է, քանի որ առեւանգողների պահանջները չեն կատարվել: Ռումինիայի իշխանությունները հուսով են, որ այդ ճակատագրին չեն արժանանա նաեւ երեք լրագրողները: Նախագահ Բեսեսկին հայտնել է, որ ռումինական հատուկ ծառայությունները, համագործակցելով ամերիկացիների եւ բրիտանացիների հետ, «մշակել են գործողությունների պլան, որը կարող է լուծել դիպվածը»: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ պլանը, եւ թե որքանով են արդարացված հույսերը:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---