Թուրքիայում կասկածի տակ են դնում Էրդողանի փառասեր ծրագրերը համատեղ ապագա կառուցելու վերաբերյալ

Ստամբուլում ՍՏՀԿ-ի գագաթնաժողովի գլխավոր ձեռբերումներից մեկը դարձավ այն, որ Եվրամիությունն ստացած դիտորդի կարգավիճակ ՍՏՀԿ-ում

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) հոբելյանական գագաթնաժողովն ավարտվեց հանրագումարային հռչակագրի ընդունմամբ, որում մասնակիցները հայտարարել են Սեւծովյան տարածաշրջանը կայուն ու բարգավաճ Եվրոպայի բաղկացուցիչ մաս դարձնելու մտադրության մասին: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրները պայմանավորվել են էներգետիկ բնագավառում համագործակցության խորացման մասին:
PanARMENIAN.Net - Փաստաթղթում կողմերը հայտարարել են մի շարք կարեւոր միջոցառումների մասին: «Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության նախագծի հարցով նախաձեռնությունը արդարացրել է ջանքերն ու դիմացել է ժամանակի փորձությանը: Այդ կապակցությամբ, կողմերը տրամադրված են ՍՏՀԿ-ի դերի հետագա համախմբման` որպես ակտիվ եւ հուսալի գործընկեր տարածաշրջանային եւ միջազգային գործերում: Մենք հաստատում ենք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացումը` հաշվի առնելով այն երկրների շահերը, որոնք հանդիսանում են էներգիայի արտադրող, դրա սպառող եւ տարանցիկ երկրներ»,- ասվում է հռչակագրում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերով, Ստամբուլի գագաթնաժողովը բեկումնային կդառնա ՍՏՀԿ գործնեության մեջ: «Վերջապես մենք անցել ենք պրակտիկ նախագծերի իրագործմանը: Տնտեսական մերձեցումը երկրների միջեւ կօգնի կարգավորել տարածաշրջանի «սառեցված հակամարտությունները» եւ բարելավել հարաբերությունները սեւծովյան տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ»,- ասել է թուրք վարչապետը: Սակայն թուրքական ԶԼՄ-ները կասկածի տակ են դնում համատեղ ապագայի կառուցման մասին նման փառասեր ծրագրերը: Հոռետեսության առիթ է դարձել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացման համար Անկարան պետք է բացի Հայաստանի հետ սահման եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Եթե դուք լուրջ եք վերաբերվում Երեւանի եւ Անկարայի երկխոսությանը, ապա բարի եղեք առաջին հերթին բացել սահմանը: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հայկական կողմը պատրաստ է կառավարության մակարդակով ցանկացած հանձնաժողով ձեւավորել այն խնդիրների քննարկման համար, որոնք խոչընդոտում են մեր երկրների հարաբերությունների բարելավմանը»,- նշել է Վարդան Օսկանյանը:

Օսկանյանը նաեւ նշել է, որ Հայաստանի նախագահի բացակայությունը բացատրվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ: «Սեւ ծովը մեզ միավորել է դարերի ընթացքում, այժմ այն մեզ նորից միավորում է: Սակայն մենք օգտագործում ենք այդ հնարավորթյունը մեր շահերից ելնելով: Կարծում եմ, որ ՍՏՀԿ-ի քաղաքական ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

Վարդան Օսկանյանն իր ելույթում խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ընգծելով, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման եւ երաշխավորված պաշտպանության իրավունք ունի», ինչին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատասխան տվեց իրենց հատուկ ոճով. «Պատերազմն ավարտված չէ: Աավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը: Ներկա իրավիճակը չի կարող երկար ձգվել: Մենք թույլ չենք տա, որպեսզի մեր հողերը «օկուպացված» լինեն»: Միլիոնավոր գաղթականների մասին, որքան էլ զարմանալի չլինի, չխոսվեց, սակայն Ալիեւը հիշատակեց Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի մասին եւ հայտարարեց, որ «Հայաստանը պետք է անմիջապես այն ազատի», հաղորդում է ԱՊԱ-ն:

Ստամբուլում ՍՏՀԿ-ի գագաթնաժողովի գլխավոր ձեռբերումներից մեկը դարձավ այն, որ Եվրամիությունն ստացած դիտորդի կարգավիճակ ՍՏՀԿ-ում: ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով, դա միայն առաջին քայլն է: «Հավասար փոխշահավետ համագործակցությունը նման ձեւաչափում կաջակցի Մեծ Եվրոպայի կառուցմանը առանց սահմանների»,- գտնում է ՌԴ ԱԳՆ առաջին տեղակալ Դենիսովը: Սակայն ամեն բան այդքան հարթ չէ, ինչպես գտնում է Ռուսաստանը: Տնտեսագետ Ֆատիխ Արսլանի կարծիքով, Սեւծովյան տարածաշրջանը ավելի ու ավելի կարեւոր դեր է խաղում էներգակիրների փոխադրման համար: «Մենք պաշտպանում ենք ընդհանուր էներգետիկ օղակ ստեղծելու ռուսական նախագիծը, որը թույլ կտա միավորել եվրոպական երկրների էներգահամակարգերը Սեւծովյան տարածաշրջանում: Ռուսաստանի նախագահի պնդման համաձայն, յուրաքանչյուր երկիր ազատ մուտք կունենա էներգապաշարներին: Սակայն Թուրքիայում կասկածում են նման հայտարարությունների անկեղծության մեջ եւ պնդում են, որ նման հայտարարությունները թելադրված են էներգակիրների փոխադրումը սեփական ձեռքերը վերցնելու ցանկությամբ»,- գտնում է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---