Ռուդոլֆ Փերինայի նշանակումը կարելի է գնահատել որպես Հայաստանում դիրքերն ամրապնդելու ԱՄՆ-ի մտադրություն` հակակշիռ Ռուսաստանին

Ռուդոլֆ Փերինան մասնակցել է 1995 թվականում Դեյթոնի համաձայնագրերի մշակմանը, որոնք հիմք են հանդիսացել Բոսնիայի եւ Հերցեգովինայի սահմանադրական կառուցման համար, որոնք պահպանվում են ցայսօր

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատարի պաշտոնում Ռուդոլֆ Փերինայի նշանակումը որոշ մտածմունքների տեղիք է տալիս: Առաջին հերթին միտք է ծագում այն մասին, որ դեսպանի նշանակումը կձգձգվի, իսկ Փերինան, որպես փորձառու դիվանագետ, այժմ պետք է Հայաստանում, առավել եւս նա հակամարտության գոտիներում աշխատելու մեծ փորձ ունի: Իդեպ, Ռուդոլֆ Փերինան չի եղել է ԵԱՀԿ ՄԽ վատագույն համանախագահներից մեկը:
PanARMENIAN.Net - Նախկին ռուս միջնորդ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի կարծիքով, նա ոչ միայն բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է, այլ նաեւ Ղարաբաղի բարդագույն խնդիրների լուծմանը ստեղծագործական մոտեցման կողմնակից: «Որքան հիշում եմ, նա եղել է այդ հակամարտության կարգավորման էապես կարեւոր շրջադարձի նախաձեռնողներից մեկը: Կարծում եմ, որ նրա գաղափարները գործընթացում ներառելու ուղղությամբ շարունակում են աշխատել նաեւ ԵԱՀԿ ՄԽ ներկայիս համանախագահները»,- ասել է Կազիմիրովը:

Ավելորդ չէ հիշեցնել, որ դեռ 2002 թվականին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ամերիկացի դիվանագետը, իդեպ, հակամարտությունների փորձագետ, ասել է. «Միջազգային հանրությունը, կրկնում եմ, պատրաստ չէ ճանաչելու ոչ Հարավային Օսիան, ոչ Աբխազիան, ոչ էլ Մերձդնեստրը` որպես անկախ պետություններ: Լեռնային Ղարաբաղի դեպքը որոշակիորեն տարբերվում է: Եւ այդ շրջանի հարցով Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում ապագա կարգավիճակի վերաբերյալ: Դեռեւս այդ բանակցությունները որեւէ կարգավորում չեն ստացել, միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Ահա հենց դա պետք է լինի կողմերի բանակցության առարկան: Մենք` միջնորդներս, փորձում ենք օգնել կողմերին որոշում գտնել»: Մեջբերված հատվածում շատ հետաքրքիր է «դեռեւս» բառը: Փաստորեն, այլ առաջարկություններ չունենալով, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ընդունվում է: Սակայն հենց միջնորդները, նրանց հետ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության գան, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, տխրահռչակ սկզբունքի մասին կարելի է եւ մոռանալ:

Նման լուրջ նշանակումը կարելի է գնահատել որպես ԱՄՆ-ի կողմից քայլ Հայաստանում սեփական դիրքերը ամրապնդելու համար` հակակշիռ Ռուսաստանին: Ամենայն հավանականությամբ, նոր հավատարմատարն անուղղակիորեն մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Տվյալ ենթադրությունը կարելի է հիմնավորել այնքանով, որ Փերինան ավելի լավ է ծանոթ հակամարտություններին ընդհանրապես, եւ Ղարաբաղյանին, մասնավորապես: Ավելին, Ռուդոլֆ Փերինան մասնակցել է 1995 թվականում Դեյթոնի համաձայնագրերի մշակմանը, որոնք հիմք են հանդիսացել Բոսնիայի եւ Հերցեգովինայի սահմանադրական կառուցման համար, որոնք պահպանվում են ցայսօր: Ստեղծված համակարգը մեծածավալ եւ քիչ արդյունավետ է համարվում, սակայն մինչեւ երեք ժողովուրդների` բոսնիացիների, սերբերի եւ խորվատների միջեւ վստահության վերականգնումը, դրա վերացումը բարդ է: Վերջին տարիներին արեւմտյան երկրները ավելի ակտիվորեն են կոչ անում վերանայել Դեյթոնի համակարգը եւ ավանդական սահմանադրություն ներմուծել: Այդ ծրագիրը, մասնարավորապես, թույլ կտար Բոսնիային եւ Հերցեգովինային ավելի արագ մերձենալ Եվրամիությանը: Սակայն այսօր այդ հարցով համաձայնություն չկա:

Չի կարելի նաեւ հաշվի չառնել տարածաշրջանում նոր պատերազմի սկիզբը` ԱՄՆ- Իրան: Այդ ժամանակ Հայաստանը դառնում է գրեթե ճակատամերձ երկիր, ճիշտ է նա չեզոքություն է պահպանում, սակայն չափազանց կարեւոր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի համար: Բոլոր այս հարցերում արագ որոշումներ ընդունել եւ այդ որոշումները ի կատար ածող դիվանագետներ են անհրաժեշտ: Իդեպ, Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը որպես փոքր Հայաստանում գերտերության դեսպան, վատ տաբերակ չէ: Ամենայն հավանականությամբ, աշնանը նա կժամանի: Իդեպ, Հայոց ցեղասպանության հարցով նրա դիրքորոշումը, եւ մենք բազմիցս գրել ենք այդ մասին, հանդիսանում է ԱՄՆ վարչակազմի եւ պետդեպարտամենտի որոշումը: Իսկ այն որ Իսրայելում ԱՄՆ դեսպանը ճանաչում է Հոլոքոստը, ցուցանիշ չէ, Հոլոքստը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ կառավարության կողմից: Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ առումով մեծ ճանապարհ ունի անցնելու: Եւ մենք չենք կարծում, որ նոր ժամանակավոր հավատարմատարը կխիզախի հանրորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ դիվանագետը սեփական կարծիքը հայտնելու իրավունքը չունի այնդպիսի հիվանդագին թեմաներով:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»

Բլինքենի տեղակալն այցելել է Ծիւծեռնակաբերդ․ «Հիացմունքի է արժանի հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը» «Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---