Շուշին երբեք չի եղել եւ չի լինի ադրբեջանական

Հենց Շուշիի ազատագրումից հետո ղարաբաղցիների ազգային-ազատագրական պատերազմը նոր շունչ ստացավ. մեկ տարվա ընթացքում ազատագրվեցին Մարտակերտը, Մարտունին եւ ավիրումից փրկվեց հնադարյան հայկական եկեղեցի Գանձասարը

16-րդ տարին անընդմեջ մայիսի 8-9 ադրբեջանական մամուլը հեղեղված է «օկուպացված Շուշիի» մասին հոդվածներով: Ամեն տարի նախանձելի հետեւողականությամբ քաղաքական գործիչները, պաշտոնյաները եւ «սովորական քաղաքացիները» հայտարարում են, որ «հեռու չէ այն օրը, երբ պատմական ադրբեջանական քաղաքը ետ կնվաճվի»: Ճիշտ է, միայն թե չի ճշտվում` ինչպես է «ազատագրվելու» Շուշին: Ամենայն հավանականությամբ նույն աֆղանացի մոջահեդների միջոցով Շամիլ Բասաեւի գլխավորությամբ, ով փախչում էր հայկական բանակից: Իսկ ինչ վերաբերում է «պատմական ադրբեջանական քաղաքին», ապա մեր հարեւաններին արժէ հերթական անգամ կարդալ պատմական վկայությունները:
PanARMENIAN.Net - Իսկ դրանցում նշվում է, որ հնադարյան հայկական ամրոց Շուշին մելիք Վարանդա Շահնազարի դավաճանության գնով 1752 թվականին անցել է պարսից խան Փանախին` հանցագործ եւ խաղաղ հայ բնակչությունը կոտորող մեկին: Մելիք Շահնազարին հետագայում սպանել են դավաճանության համար, սակայն Շուշիի ամրոցը մնացել է պարսիկների ձեռքում: Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ղարաբաղն անցել է Ռուսաստանին: 1857 թվականից, ստանալով քաղաքի կարգավիճակ, Շուշին սկսեց ծաղկել եւ XIX դարի 60-ական թվականներին արդեն դարձել էր Կովկասի հոգեւոր կենտրոններից մեկը: Այստեղ ձեւավորվում էր Անդրկովկասի հայերի հասարակա-քաղաքական եւ գիտա-մշակութային վերնախավը: Սոցիալ-տնտեսական եւ մշակութային վերելքի ապացույց է հանդիսանում քաղաքի բնակչության թվաքանակի աճի դինամիկան: 1850 թվականին Շուշիում ապրում էր 12724 մարդ, իսկ XIX դարի 90-ական թվականներին` 34 հազար, 1916 թվականին` 43 հազար, իսկ 1920 թվականին` 60 հազար մարդ: 60-հազարանոց քաղաքի բացարձակ մեծամասնությունը` 47 հազար, կազմում էին հայերը (այս թվերը վերցված են «Կովկասյան օրացույցի» համապատասխան համարներից):

Մինչեւ 1920 թվականը Շուշիում 150 անուն գիրք է հրատարակվել: XIX դարի 70-ական թվականներին մինչեւ 1921 թվականը Շուշիում հրատարակվում էր 22 անուն թերթ ու ամսագիր, որոնցից 2-ը ռուսերեն 20-ը հայերեն: XIX դարի երկրորդ կեսում Շուշի քաղաքում մի շարք մահմեդական կոթողներ են կառուցվել: Դրանցից են, մասնավորապես, Վերին եւ Ստորին մզկիթները, որոնք պահպանվել են մինչ օրս: Մզկիթներն օրինականորեն պատկանում են պարսից ճարտարապետության հուշարձանների շարքին, սակայն ներկայիս ադրբեջանական իշխանությունները դրանք իրենցն են համարում, ինչպես եւ Ադրբեջանի տարածքում Պարսից կայսրության ողջ ժառանգությունը, որը մնացել է վերջինիս փլուզումից հետո:

1920 թվականի մարտի 23-ին թուրք-ադրբեջանական զորքերը հրդեհել եւ թալանել են Շուշիի հայկական հատվածը, որը գրավում էր քաղաքի տարածքի կեսից ավելին: Երեք օրվա ընթացքում քաղաքի բնակչությունը կրճատվել է 65 տոկոսով: Թուրք-մուսավաթական գործողությունների զոհ դարձան 47 հազար հայերից 30 հազարը:

Ապա եկավ 1988 թվականը: Ադրբեջանի սկսած պատերազմը Արցախի ժողովրդի դեմ հնադարյան հայկական քաղաքը վերածեց հարմար կետի Ստեփանակերտի ռմբակոծման համար: Ստեփանակերտը ռմբակոծել են 15 հազար արկերով, այդ թվում 13 հազար «Գրադ» տեսակի հրթիռային համակարգից: Ռմբակոծությունների արդյունքում զոհվել եւ մահացել են հարյուրավոր ստեփանակերտցիներ, ավիրվել են գործարաններ եւ վարչական շենքեր, քաղաքի ենթակառուցվածքը, 19 հազար բնակիչ (27 տոկոս) անօթեւան են դարձել: Ելնելով ստեղծված դրությունից` մայիսի 8-ին ղարաբաղյան ուժերը գործողություն են սկսել Շուշիում եւ նրա մերձակայքում ռազմական կետերի եւ դիրքերի ճնշման նպատակով: 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան Շուշի քաղաքն ազատագրվել է ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից:

Հենց Շուշիի ազատագրումից հետո ղարաբաղցիների ազգային-ազատագրական պատերազմը նոր շունչ ստացավ. մեկ տարվա ընթացքում ազատագրվեցին Մարտակերտը, Մարտունին եւ ավիրումից փրկվեց հնադարյան հայկական եկեղեցի Գանձասարը, որտեղ, ըստ ավանդության, թաղված է Հերովդես արքայի կողմից գլխատված Հովհաննես Մկտչի գլուխը:

Երեւի թե, ինչ-որ խորհրդանշական բան կան նրանում, որ Շուշին ազատագրվել է Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա նախաշեմին, ով այդքան շատ բան էր արել, որպեսզի «հայ» բառն Ադրբեջանում վերածվեր թշնամու հոմանիշի:

Եւ վերջում. «լաց ու կոծը» ադրբեջանական մամուլում վերջանականպես ջնջվում է Day.az կայքէջում հայտնված հետեւյալ տողերով. «Բաքու քաղաքում տոնական տրամադրություն է Հաղթանակի եւ դրան հաջորդող էլ ավելի նշանակալից օրվա (մայիսի 10` Հեյդար Ալիեւի ծնունդ) կապակցությամբ: Երաժշտություն է հնչում, քաղաքի բնակիչների դեմքերը ուրախ են»: Իրոք, նրանց ինչին է պետք Շուշին, դա նրանց քաղաքը չէ եւ երբեք նրանցը չի եղել...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---