Կոսովոն ընդունել է Սահմանադրություն. ո՞րն է հաջորդ քայլը

Եթե Հայաստանն ընկալվում է եւ ներկայացվում է որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, ապա Կոսովոյի դեպքում Ալբանիան երբեք չի ընկալվել նման դերում միջազգային հանրության կողմից

Հունիսի 15-ին Կոսովոն ընդունել է իր սահմանադրությունը, եւ տարածաշրջանում անմիջապես փոխվել է իրադրությունը: Կոսովոյի սերբերը անմիջապես հայտարարել են, որ սերբական շրջաններում ոչ ոք նոր սահմանադրություն չի ընդունի եւ չի ապրի նոր օրենքներով: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը նաեւ հայտարարել է, որ Բելգրադը չի ընդունի շրջանի նոր սահմանադրությունը, որը նա անօրինական է անվանել:
PanARMENIAN.Net - Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Կոսովոյի իշխանությունները իրենց վրա վերցրեցին բոլոր պետական գործառույթները եւ պարտավորությունները, բացառությամբ նրանց, որոնք, ըստ Ախտիսաարիի ծրագրի, պետք է մնան ՄԱԿ-ի առաքելության վերահսկողության տակ. դատական համակարգն ու ոստիկանությունը: Ըստ սահմանադրության, Կոսովոյում ԵՄ գերագույն ներկայացուցիչը հետեւելու է Ախտիսաարիի ծրագրի իրականացմանը եւ հանդես է գալու որպես «խորհրդատու»: Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Յոհամիմ Ռյուկները եւ նրա տեղակալը պաշտոնաթող են արվել: Ինչպես ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ, պաշտոնաթողությունը կապված է Կոսովոյում առաքելության մամնդատի կոպիտ խախտման եւ Եվրամիության ներկայացուցիչներին լիազորությունները փոխանցելու չարտոնված փորձերի հետ: ՄԱԿ-ից նման միջոցներ էր պահանջում Ռուսաստանը: Առաքելության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ կրճատելու են իրենց լիազորությունները տարածաշրջանի կողմից անկախություն հայտարարելու եւ Սահմանադրության ընդունման պատճառով:

ՄԱԿ-ի փոխարինումը ենթադրվում է կատարել Eulex եվրոպական առաքելությամբ: Սակայն, արեւմտյան մեկնաբանների կարծիքով, այդ գործընթացը վտանգավոր է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջարկել է թողնել Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության մի մասը բռնությունների նոր հոսանքից խուսափելու նպատակով նախկին սերբական շրջանում, որը անկախություն է հռչակել փետրվարի 17-ին եւ որը ճանաչվել է 43 պետությունների, այդ թվում ԵՄ-ի եւ Շվեյցարիայի կողմից: Մնալով տեղում` ՄԱԿ-ի ուժերը երկարաձգում են 1999 թվականի 1244 բանաձեւի գործունեությունը, որով արտոնվում է միջազգային ներկայությունը:

Այդ բանաձեւի շրջանակներում ԵՄ-ն դեկտեմբերին որոշում է կայացրել է սեփական առաքելություն ուղղարկելու մասին` Eulex (Ոստիկանություն-դատավարություն-մաքսային ծառայություն): Ֆրանսիացի գեներալ Իվ դե Կերմաբոնի գլխավորած առաքելության կազմում 3000 մասնագետ է, որոնց խնդիրը ձեւավորվող վարչակազմի կառավարումն է: Սերբերի բնակության հատվածում անկարգությունները, հաջորդած ընտրությունները Սերբիայում հետաձգեցին առաքելության հայտնվելը: Ըստ էության, ԵՄ-ն հանդես է գալու որպես Կոսովոյի «պրոտեկտորատ», որին Սերբիան, Ռուսաստանի աջակցությամբ, մերժում է անկախության հարցում: Դա շատ բարդ շրջան է լինելու. «ՄԱԿ-ը շարունակելու է մնալ սերբական կառավարության գործընկերը»,- ասվում է Le Temps-ում տպագրված Պիտեր Ֆեյտի հարցազրույցում, ով հանդիսանում է ԵՄ-ի եւ Կոսովոն ճանաչած երկրների հատուկ ներկայացուցիչը: Հոլանդացի դիվանագետի համար ամենից կարեւոր բանն այն է, որպեսզի հնարավոր լինի, խուսափել այն իրավիճակից, որ Կոսովոյի հյուսիսում, որտեղ Eulex-ը չի կարողանա գործել, զուգահեռ ինստիտուտներ չստեղծվեն: ԵՄ-ն չի ցանկանում, որպեսզի Կոսովոն դառնա «սառեցված հակամարտություն»: Չնայած այնպիսի երկրների մերժմանը, ինչպիսին են Կիպրոսն ու Իսպանիան, Եվրամիությունը պահպանում է միասնականությունը եւ հուլիսի 11-ին կազմակերպելու է հովանավորների կոնֆերանս: ԵՄ-ն նաեւ պատասխանում է Բելգրադի նոր բանակցություններ սկսելու պահանջին. «Եկեք պարզենք իրավիճակը,- ասում է Պիտեր Ֆեյթը:- Կարելի է քննարկել ինչ հնարավոր է, սակայն Կոսովոյի կարգավիճակի մասին բանակցություններն ավարտված են: Դա անշրջելի է»:

Մինչ դեռ, Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ զուգահեռները եւ Կոսովոյի օրինակով անկախության ճանաչումը քննակրվել են Ստեփանակերտում: «Կա սերբական, ավելի ճիշտ, հարավսլավական սցենարի իրականացման վտանգ Հարավային Կովկասում: Ունենանալով բազմաթիվ չլուծված խնդիրներ` մենք կարող ենք հայտնվել հարավսլավական Սերբիայի դերում: Այդ վտանգը կա, եւ այն անհրաժեշտ է գիտակցել եւ որոշել շատ հստակ քաղաքական օրակարգը»,- գտնում է «Եվրաինտեգրում» կազմակերպության (Հայաստան) ներկայացուցիչ Կարեն Բեքարյանը: Խոսելով զուգահեռների մասին` նա նկատել է, որ ի տարբերություն հայկական պետություններին, Կոսովոյին հաջողվել է անկախության ձեռքբերման ողջ ընթացքում խուսափել ալբանական գործոնի ազդեցությունից: «Արվել է ամեն ինչ, որպեսզի Կոսովոյի վերնախավը չդառնա ալբանական վերնախավի մասը, ի տարբերություն Հայաստանի: Եւ պատահական չէ, որ ինչ-որ պահի Ղարաբաղը հայտնվեց բանակցային գործընթացից դուրս: Կոսովոյին հաջողվեց դրանից խուսափել եւ բազմաթիվ խաղաթղթեր ստանալ»,- նշել է Բեքարյանը:

Եթե Հայաստանն ընկալվում է եւ ներկայացվում է որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, ապա Կոսովոյի դեպքում Ալբանիան երբեք չի ընկալվել նման դերում միջազգային հանրության կողմից: Այդ պատճառով աշխարհն ինքն առաջարկեց Կոսովոյին երաշխիքներ` ի դեմս ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների, ինչը չէր կարող չանդրադառնալ կարգավորման գործընթացի վրա: Սակայն Հայաստանը դարձել է անվտանգության երաշխավոր ոչ լավ վիճակից, դրան նրան դրդել են Բաքվի անընդհատ սպառնալիքները: Եւ վերջնական կարգավորման մասին խոսելն էլ վաղ է: Սակայն ինչ անել Սերբիայի եւ Ռուսաստանի, իսկ մեր դեպքում Ադրբեջանի հետ, որը կանի հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, որպեսզի պահպանի գոնե ստատուս-քվոյի հնարավորությունը: Կամ սկսի հերթական պատերազմը
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---