ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՄԲԻՈՆԻՑ

PanARMENIAN.Net - Այսօր Ժնեւում բացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 60-րդ նստաշրջանը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, առաջին երկու օրերին նստաշրջանի աշխատանքին կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ակնկալվում է նաեւ նրա ելույթը նստաշրջանի ամբիոնից: Համաժողովի շրջանակներում Վ.Օսկանյանը առանձին հանդիպումներ կունենա Իտալիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի եւ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարների հետ: Նշենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ընդգրկված է 53 երկիր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---