ԵԱՀԿ. ՄԻԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Անմիջական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի միջեւ «փոխզիջումների առկայության դեպքում» եւ «առանց որեւիցե նախապայմանների» հանդիսանում է այդ խնդրի լուծման բանալին: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սողոմոն Պասսին: Նա հայտնել է ԵԱՀԿ-ի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը խաղաղ գործընթացին` նշելով, որ միջնորդների առաջարկությունները կարող են միայն «լաբորատոր աշխատանք» հանդիսանալ, մինչեւ որ Ադրբեջանն ու Հայաստանը իրենք գան համաձայնության բանակցությունների սեղանի շուրջ: Սողոմոն Պասսին նշել է հակամարտության չափազանց երկարաձգման անցանկալիությունը, քանի որ ինչքան ուշ գտնվի լուծումը, «այնքան ցավոտ այն կարող է լինել տարածաշրջանի բնակչության համար»: ԵԱՀԿ գործող նախագահը ընդգծել է նաեւ նոր սերնդին պատմության ճշգրիտ ներկայացման անհրաժեշտությունը` նրանց ոչ օբյեկտիվ գնահատականներից խուսափելու եւ «ցավոտ սպիների» ապաքինմանը աջակցելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---