ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակներում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալիվիթիեն այսօր կժամանի Երեւան: Մինչեւ մարտի 26-ը տեւող այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Նշենք, որ մինչեւ Երեւան ժամանելը ԵՄ հատուկ Ներկայացուցիչը գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ: Պատասխանելով այնտեղ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորության մասին հարցին` Հ.Թալվիեթեն ասել է, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա: Ընդսմին, նա ավելացրել է, որ անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտ այցելությունը չի բացառվում: Հիշեցնենք, որ 2004 թվականի հունվարի վերջին իր Հայաստան կատարած նախորդ այցի ընթացքում ԵՄ ներկայացուցիչը հայտարարել էր, որ «առաջին իսկ հնարավորության դեպքում» պատրաստ է այցելել Լեռնային Ղարաբաղ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---