ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Միջնորդները շարունակում են Հայաստանին և Ադրբեջանին պահել բանակցությունների սեղանի շուրջ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Միջնորդները շարունակում են Հայաստանին և Ադրբեջանին պահել բանակցությունների սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը գտնվում է ԱՄՆ ուշադրության կենտրոնում, և ԱՄՆ-ը շատ ակտիվ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դեսպանը նշել է, որ ՄԽ համանախագահ-երկրները փորձում են կողմերին մղել խաղաղ համաձայնության, սակայն հավելել է. «Այդ երկու կողմերը պետք է կարողանան պայմանավորվել: Դրսից անհնար է հարկադրել համաձայնության»:

Հեֆերնը նշել է, որ անհրաժեշտ է նվազեցնել ռազմաշունչ հռետորությունը, ռազմական ծախսերը և երկու երկրների հասարակություններին նախապատրաստել հակամարտության խաղաղ լուծմանը:

Դեսպանը նաև նշել է, որ համանախագահ-երկրներին արդեն մի քանի անգամ թվացել է, որ արդեն պայմանավորվածություն կա հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ, ինչպես օրինակ Կազանում եռակողմ հանդիպման ժամանակ: «Մենք այդքան վատատես չենք, որքան դուք: Եղել են պահեր, երբ մեզ թվացել է, որ արդեն մոտ ենք համաձայնությանը, բայց ցավոք սրտի առայժմ չենք հասել»,- ասել է նա:

ԱՄՆ դեսպանը հավելել է, որ միջնորդները հիմա աշխատում են նրա վրա, որպեսզի համաձայնության հասնեն հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների հարցում: «Մենք կշարունակենք կողմերին պահել բանակցությունների սեղանի շուրջ: Դա ավելի լավ է, քան եթե նրան չլինեն բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է նա:

6  02.04.12 - ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին նվիրված ելույթով
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---